Օբամա-Էրդողան հարաբերությունները` լարվածության կիզակետում
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքն անձամբ դադարել է շփվել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Այս մասին հայտնում է Haqqin.az:
Վաշինգտոնի և Անկարայի միջև լարվածությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն չիրականացրեց ռազմական գործողություններ Սիրիայում: Նշվում է, որ Էրդողանը հույս ուներ, որ ԱՄՆ-ն ամեն դեպքում ռազմական միջամտություն կունենա Սիրիայում:
«Նախկինում ես Օբամային զանգահարում էի, սակայն այժմ շփվում են միայն մեր նախարարները, քանի որ ես Սիրիայի հարցով չեմ ստանում ակնկալվող արդյունքներ»,-հայտարարել է Էրդողանը "ATV" հեռուստաալիքին տված հարացազրույցում: