Նախիջևանում գրանցվել է երկրաշարժ
Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղի է ունեցել երկրաշարժ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 05:17-ին: Երկրաշարժի էպիկնետրոնը եղել է 19 կմ հյուսիս-արևմուտք Նախիջևան քաղաքի՝ Շարուրի շրջանում:
Փոխնացվում է, որ երկրաշարժը եղել է 3.0 մագնիտուդ ուժգնությամբ և գտնվել է 13 կմ խորության վրա: