Թուրք երգչուհու խտասկավառակում հայերեն երգ
Սեզեն Աքսուին որոշել է թողարկել 2002թ.-ին տարբեր քաղաքներում ունեցած մենահամերգների խտասկավառակը: Նշենք նաև, որ Սեզեն Աքսուանը թուրք երգչուհի է: Համերգաշարերի ընթացքում երգչուհին կատարել էր երգեր՝ Թուրքիայի բոլոր փոքրամասնությունների լեզուներով։ Սեզեն Աքսուն 174 հոգուց բաղկացած երգչախմբի հետ կատարել էր հայերեն, հունարեն, եբրայերեն, արաբերեն և քրդերեն երգեր։
Հիշեցնենք, որ այս տարի Սեզեն Աքսուն ցանկացել էր իր նոր սկավառակում ընդգրկել «Սարը գելին» երգը՝ հայերենով, սակայն, թուրք ազգայնամոլների ճնշման տակ հրաժարվել էր այդ մտքից: