Հայտնի է «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ի հայ ներկայացուցիչը
Այսօր երեկոյան «Առաջին ալիքի» եթերում ընտրվեց «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ի հայաստանյան մասնակիցը: Մրցույթի հայ ներկայացուցիչը 17-ամյա Վահագն Մարգարյանն է:
Նշենք, որ նախընտրական փուլին մասնակցել էին 16-21 տարեկան 20 պարող: Նրանցից 11-ն անցել էին եզրափակիչ և այսօր պայքարում էին «Եվրատեսիլի» ուղեգիր նվաճելու համար:
Նշենք, որ Հայաստանն առաջին անգամ այս տարի կմասնակցի «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթին' հունիսի 14-ին: