Թուրք-սիրիական սահմանում կրակոցների արդյունքում մահացել է 2 սահմանապահ. մեկ հոգի վիրավոր է
Սիրիայի և Թուրքիայի սահմանին հնչած կրակոցների արդյունքում մահացել է 2 սահմանապահ:
Ինչպես հուլիսի 22-ին հայտնել է Գլխավոր շտաբը, զինյալները անցյալ գիշեր փորձել են մտնել Թուրքիա:10-15 մարդ փորձել է հատել սահմանը:
Սահմանապահները նրանց կանգնեցրել են, սակայն խմբի անդամները սկսել են կրակել: Մեկ զինվոր ծանր վիրավոր է:Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: