Ադրբեջանում հնարավոր է սահմանափակվի երեխաների կողմից ինտերնետի օգտագործումը
Ադրբեջանում հնարավոր է սահմանափակվի երեխաների կողմից ինտերնետի օգտագործումը:
Այս մասին APA-ին հայտնել է Միլլի Մեջլիսիի Սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Հադի Ռաջաբլին: Նրա խոսքով, այս ամենի հետ կապված նախատեսվում է խորհրդարանում օրինագիծ մշակել: Ներկայումս ուսումնասիրվում է այս ոլորտում միջազգային փորձը:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ նման սահմանափակում կա Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում. «Ադրբեջանում 1 միլիոն մարդ օգտվում է ինտերնետից: Այստեղ խոսքը ոչ թե արգելքի մասին է, այլ ըստ տարիքային խմբերի սահմանափակման: Երբեմն անչափահաս երեխաները ինտերնետում նայում են այնպիսի կադրեր, որոնք չի կարելի նայել նույնիսկ մեծերին: Դրա համար օրենսդրությունը պետք է սահմանափակումներ դնի այս ամենի հետ կապված»,- ասել է Ռաջաբլին: