Ուկրաինան շրջանցելու նպատակով Իրանը պատրաստ է իր օդային տարածքը տրամադրել չվերթների համար
Ուկրաինայի Դոնեցկի մարզում մալազիական "Boeing 777"-ի կործանման միջադեպից հետո Թեհրանը պատրաստ է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության խնդրանքով բացել իր օդային տարածքը Հյուսիսային Եվրոպայից դեպի Ասիա թռիչքների համար՝ Ուկրաինան շրջանցելու նպատակով: Գրում է Russian.rt.com-ը:
Այդ մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Իրանի օդանավակայանների օպերատորի փոխտնօրեն Իբրահիմ Շուշթարիին: