Թուրքիայում ձերբակալվել է 55 ոստիկան
Թուրքիայում ոստիկաններ են ձերբակալվել: Վերջիններս կասկածվում են փաստաթղթեր կեղծելու և անօրինական կերպով զանգեր գաղտնալսելու մեջ: Թուրքիայում հատուկ օպերացիայի շրջանակներում անցած գիշեր ձերբակալվել է ոստիկանության ավելի քան 55 աշխատակից, այդ թվում նաև վարչության պետեր` տարածաշրջանային անվտանգության մարմիններից:
Ինչպես հաղորդվում է տեղական հեռուստատեսությամբ` գործողություններն իրականացվել է երկու փուլով՝ միաժամանակ երկրի 25 շրջանում: Հատուկ օպերացիային մասնակցել է ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունը: Միայն Ստամբուլում ձերբակալվել է մոտ 30 մարդ:
Հաղորդվում է, որ ոստիկանների ապօրինի քայլերի վերաբերյալ հաղորդագրություններ են ստացվել քաղաքացիների կողմից, որոնց ընթացք է տրվել: Արդյունում պարզվել, որ մի շարք ոստիկաններ զբաղվում են տարբեր փաստաթղթեր կեղծելով և ապօրինի կերպով հեռախոսազանգեր գաղտալսելով: