Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել
Գազայում շարունակում է տիրել լարված իրավիճակ: Իսրայելը շարունակ ռմբակոծում է Գազայի հատվածը: Զոհերի թիվը գնալով կտրուկ աճում է: Հուլիսի 8-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած ռազմական գործողության ընթացքում 573 մարդ է զոհվել:
Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած ռմբակոծություների զոհերի:
Թուրքիայի փոխվարչապետը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասել է, որ Գազայի Շուջայա թաղամասում ռմբակոծության հետևանքով ավելի քան 60 անմեղ մարդ է զոհվել:
«Մենք դատապարտում ենք դաժան զանգվածային սպանությունը, որն իրականացվել է Իսրայելի կողմից՝ պաղեստինցիների նկատմամբ: Դրանով պայմանավորված՝ կառավարությունը որոշել է Թուրքիայում եռօրյա սուգ հայտարարել»,-ասել է փոխվարչապետը:
Նա նաև տեղեկացրել է, որ Պաղեստինին հումանիտար օգնություն ուղարկելու համար աշխատանքներ են սկսել: