Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հավաքականի հաղթանակի պատվին Գերմանիայում լաբիրինթոս են աճեցրել
Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հավաքականի հաղթանակի պատվին գերմանացի ֆերմերները 18 հազ. քառ. մ տարածքով լաբիրինթոս են աճեցրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում անելով ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին:
Լաբիրինթոսը իրենից ներկայացնում է ֆուտբոլիստի պատկեր, ով հարվածում է իր վրայով, ինչպես նաև` «WM 2014» մակագրություն:
Գերմանիայի հավաքականը աշխարհի չեմպիոն է դարձել եզրափակիչ խաղում հաղթելով Արգենտինայի հավաքականին 1:0 հաշվով: