2007թ. այս օրը լույս տեսավ Հարրի Փոթթերի մասին վերջին գիրքը
2007 թվականի այս օրը լույս տեսավ Հարրի Փոթթերի մասին յոթերորդ և վերջին գիրքը` Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթթեր և մահվան պարգևներ» վեպը:
Վաճառքի հանվելուց հինգ օր առաջ համացանցում հայտնվեցին գրքի էջերի թվային տարբերակները. շուտով պարզվեց, որ դրանք կեղծ չեն:
Դեպքը կատարվել էր առցանց գրախանութի մեղքով: Սակայն դա չխանգարեց Ռոուլինգին ԱՄՆ-ում առաջին օրը վաճառել գրքի 8.3 մլն օրինակ, իսկ Մեծ Բրիտանիայում` 2.65 միլիոն: