Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության ինժեներներից մեկը ջրահեղձ է եղել
Կուր գետում ջրահեղձ է եղել Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության ինժեներներից մեկը: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Ըստ հաղորդագրության Շիրվան քաղաքի՝ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությանը պատկանող «Տելեմեխանիկա» գործարանի գլխավոր ինժեներ, 1963-ին ծնված Հեյդարաղա Միրզոևը հուլիսի 19-ին խեղդվել է Կուր գետում։
Փոխանցվում է, որ ջրասույզները Միրզոևի դին դուրս են բերել հուլիսի 20-ին՝ 2 կմ հեռավորության վրա, որտեղ որ նա ընկել էր: