Ադրբեջանը կրկին պատրաստվում է նոր զինտեխնիկա գնել Ռուսաստանից
Ադրբեջանը ՌԴ-ից նոր զինտեխնիկա կգնի: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այս անգամ ռուսական «Ուրալվագոնզավոդ» կոնցեռնից ծանր, մեքենայացված TMM տիպի կամուրջներ է պատվիրել: ТММ-6 կամուրջներն ունեն 8х8 անվային բանաձև և ստեղծված են МЗКТ-7930-ի շասսիի վրա:
Ադրբեջանական haqqin.az լրատվակաան կայքը հայտնում է, որ այս մասին հայտարարել է «Ուրալվագոնզավոդ»-ը: Մինչ այդ, հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Ռուսաստանից տանկերի կամուրջներ պատրաստող MTU-90M տեխնիկա կգնի: Զինտեխնիկան նախատեսված է ջրային խոչընդոտները, ջրանցքներն ու առուները հաղթահարելու համար:
Տանկային կամուրջ պատրաստող այդ սարքերը, որոնց արտադրությունը ներկայում շարունակվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվերով, ստեղծվելու են Т-90 տանկերի շասսիների բազայի հիման վրա։