Թուրքիան Մաքսային միության հետ կարող է ազատ առևտրի գոտի ստեղծել
Ռուսաստանի էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել է Թուրքիայի կողմից Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու նախաձեռնության մասին:
Այդ ամենի վերաբերյալ ռուս նախարար Ուլյուկաևը հայտարարել է Թուրքիայի գործընկերոջ հետ բանակցություններից հետո: Այս պահին Թուրքիան ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ունի Եվրամիության հետ:
Սիդնեյում G20-ի առևտրի նախարարների հանդիպման շրջանակներում Ուլյուկաևը ասել է, որ իրենք քննարկել են հնարավոր համագործակցության ձևաչափը՝ այդ թվում Թուրքիայի և Մաքսային միության միջև ազատ առևտրի գոտու ձևավորման հնարավորությունը:
Նա նաև հավելել է, որ պայմանավորվել են ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ, որը՝ այդ հնարավորություններն ու հեռանկարները պետք է քննարկի: