Մալազիական ինքնաթիռը խփել են ռուսները. Էրդողան
Թուրքիայի վարչապետ Ռեջեթ Թայիփ Էրդողանը Բուրսա քաղաքում կայացած նախընտրական հանրահավաքի ընթացքում Մոսկվային մեղադրել է Boeing-777-ի կորժանման մեջ և հայտարարել է, որ այն կործանվել է ռուսական կողմից արձակված հրթիռի հետևանքով: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն՝ հղում անելով թուրքական «Hürriyet» թերթին:
«Իսկ ի՞նչ կար այդ ինքնաթիռում: Խփվում է Նիդեռլանդներից Մալազիա թռչող ինքնաթիռը, որում 160 հոլանդացի կար: Սա ի՞նչ մոտեցում է: Չէ՞ որ պատրաստվում էին խաղաղություն հաստատել ողջ աշխարհում»,-ասել է Էրդողանը:
Բացի այդ Էրդողանը քննադատել է Իսրայելին՝ Գազայի հատվածի ռմբակոծության համար, և տեղի ունեցածը անվանել է ցեղասպանություն: