Այսօր Ատոմ Էգոյանի ծննդյան օրն է
Ծնվել է 1960-ին, Կահիրեում, մեծացել՝ Արևմտյան Կանադայում։ Միջազգային հարաբերություններ և երաժշտություն է ուսանել Տորոնտոյի համալսարանում, որտեղ էլ սկսել է ֆիլմեր նկարահանել։ Նրա վաղ շրջանի գործերն աչքի են ընկել Սանդենսի անկախ կինոյի փառատոնում, իսկ «Լուսավոր գալիք» ֆիլմով ճանաչման է հասել և քննադատների և հանդիսատեսների շրջանում։ Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր է, ներկայացվել է «Օսկարի» և Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում՝ քառիցս մրցանակի արժանացե։
Կանադայի բարձրագույն կինոպարգևի՝ «Ջինի» յոթնակի դափնեկիր է, ներկայիս անկախ կինոյի երևելի դեմքերից մեկը։ «Օրացույցը» (1993) նկարահանելիս վերադարձել է նախնիների հայրենիք։ 2004-ին «Ոսկե ծիրան» Գլխավոր մրցանակին է արժանացել Երևանի 1-ին միջազգային կինոփառատոնում։ 2010-ին եղել է Կաննի ԿՓ-ի «Սինեֆոնդասիոն» և կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը։
Ամենահայտնի ֆիլմերից է Արարատը (2002)։ Նրա կինը դերասանուհի Արսինե Խանջյանն է։