Լեգենդար կիթառահար Բրայան Մեյը նշում է 67-ամյակը. (լուսանկարներ)
QUEEN խմբի հիմնադիր , կիթառահար և երգերի հեղինակ Բրայան Մեյն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը: Երաժիշտը դարձավ 67 տարեկան:
Մանկության տարիներին նրա ընտանիքը ի վիճակի չէր Մեյի համար կիթառ գնել այդ պատճառով նա և հայրը տանը եղած իրերից` գդալներից և այլ մետաղյա ու փայտյա իրերից ստեղծեցին կիթառ: Այժմ ամբողջ աշխարհին այն հայտնի որպես Red Special: Դա, կարելի է ասել, Քուինի այցեքարտերից մեկն է դարձել:
Բրայան Մեյը մասնագիտությամբ աստղագետ-մաթեմատիկոս է: 90-ականներին պաշտպանել է թեկնածուական թեզ այդ բնագավառում:
Երաժիծտը ակտիվորն զբաղվում է բարեգործությամբ: 1988թ.-ին նա մասնակցել է Rock Aid Armenia ծրագրին, ինչի համար վերջերս ստացավ Պատվո շքանշան:
Այժմ Բրայան Մեյը , չնայած տարիքին, ակտիվ համերգային ծրագիր է իրականցնում Քուինի թմբկահար Ռոջեր Թայլորի և այլ երաժիշտներ հետ:
Սակայն նրա գլխավոր գործունեությունը այժմ կապված է կենդանիների պաշտպանության աշխատանքների հետ: