Երկրաշարժ` Թուրքիայում
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Իզմիր նահանգում, գրանցվել է 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է թուրքական "Anadolu"-ն:
Փոխանցվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 06:58-ին: Ըստ նախնական տեղեկությունների` զոհեր և ավերածություններ չկան:
Նշվում է, որ երկրաշարժը բնակիչների շրջանում խուճապ է առաջացրել: