Լեդի Գագայի օգնականը դատական գործ է հարուցել երգչուհու դեմ
Լեդի Գագայի նախկին օգնական Ջենիֆեր Օ Նիլը կպատմի երգչուհու հետ աշխատանքի մասին իր «The Fame Monster» գրքում:
Գիրքը կտպագրվի ամերիկյան հրատարակչության կողմից:
2009-ից 2011 թթ Ջենիֆերը երգչուհու օգնականն է աշխատել: Նա հայց է ներկայացրել դատարան, որով Լեդի Գագայից պահանջել է մի քանի հարյուր հազար դոլար հավելյալ գումար վճարել իրեն:
Օգնականի խոսքով նա ստիպված է եղել շաբաթը 7 օր 24 ժամով երգչուհու կողքին լինել, նույնիսկ նրա հետ է քնել,քանի որ երգչուհին մենակ չի կարողացել քնել:
Լեդի Գագան հերքել է այս լուրերը.
«Ջենիֆերը իրեն տիեզերքի թագուհի է զգում: Նա պարզապես ցանկանում է գումար շորթել ինձնից»,-ասել է երգչուհին:
Այս մասին գրում է lenta.ru-ն: