Թուրքիայի ընդդիմությունն ընտրում է Էրդողանին
Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները Թուրքիայի նախագահի առաջիկա ընտրություններում քվեարկելու են գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկանածության համար: Այս մասին հայտնում է թուրքական "Sabah" թերթը:
Բացի այդ, նրանք կոչ են անում կուսակցության մնացած անդամներին նույնպես քվեարկել Էրդողանի օգտին:
Ավելի վաղ փոխանցվում է, որ Հանրապետական ժողովրդական կուսակցության մի շարք անդամներ դժգություն էին հայտնել, որ նախագահական ընտրություններում առաջադրվել է Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին ղեկավար՝ Էքմելեդդին Իհսանօղլուն: