Իլհամ Ալիևը շքանշան է շնորհել իր եղբորը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն` փորձել են Ադրբեջանում ավելացնել ևս մեկ շքանշանակիր: Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով իր ոչ հարազատ եղբորը՝ Ռասիմ Հասանօղլու Ալիևին, «Իստիգլալ» շքանշան է շնորհվել։
Բացի իր բարեկամից՝ Ալիևը շքանշան է շնորհել նաև Ադրբեջանի Ճանապարհային ոստիկանության պետ Ռամիզ Զեյնալովի եղբորը։ Ալիևի եղբայրը, ով մասնագիտությամբ ճարտարապետ է, նման պատվի է արժանացել Ադրբեջանի մշակույթի զարգացման գործում ունեցած ներդրման համար։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքը:
Հ.Գ. Կարելի ուղղակի փաստել, որ ադրբեջանցիների մոտ միշտ էլ առաջնային է ապահովել քանակ՝ մոռանալով որակի մասին: