Սպանված դիվերսանտի եղբայրը հարցազրույց է տվել ադրբեջանական ԱՊԱ-ին
Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի կողմից սահմանի խախտման ժամանակ անդամների մի մասը ձերբակալվել, իսկ մյուս մասը դիմել էր փախուստի: Դիմադրություն ցույց տվողը սպանվել էր:
Ադրբեջանական ԱՊԱ-ին տված հարցազրույցում սպանված դիվերսանտ Հասան Հասանովի եղբայր՝ Նաիլայ Հասանովը հայտնել են, որ դիմել է Կարմիր Խաչի Միջազգային կոմիտե:
«Եղբայրս ծնվել է 1978 թ: Մենք տեղյակ չենք եղել, որ նա մեկնել է Քարվաճառ: Մեզ նա ասել է, որ մեկնելու է Թուրքիա: Այն մասին, որ այնտեղ սպանվածը մեր եղբայրն է մենք իմացել ենք ԶԼՄ-ներից: Նա պատերազմից հետո առաջին անգամն էր մեկնում Քարվաճառ: Դա կապված է նրա հետ, որ իմ եղբայրը հայրենասեր է: Հասանը տաքսիստ էր և ուներ խանութ: Մենք չենք իմացել նրա, Դիլգամի ու Շահբազի կապի մասին, որոնց հետ նա մեկնել էր Քարվաճառ»,-հայտնել է դիվերսանտի եղբայրը: