Իրանն ու «վեցնյակը» կբարձարացնեն Վիենայում անցկացվող բանակցությունների գաղտնիության մակարդակը
Իրանը և «վեցնյակը» (ՄԱԿ ԱԽ հինգ մշտական ներկայացուցիչները և Գերմանիան) պայմանավորվել են բարձրացնել Վիեննայում անցկացվող բանակցությունների գաղտինության մակարդակը: Այդ մասին ИТАР-ТАСС գործակալությանը հայտնել է բանակցություններին մոտ կանգնած դիվանագիտական ներկայացուցիչը: Գրում է Itar-tass.com-ը:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ կողմերը պայամանավորվածություն են ձեռք բերել բարձրացնել գաղտնիության մակարդակը: Դեռևս շատ չլուժված խնդիրներ են մնում և ցանկացած անզգույշ հայտարարություն կամ արտահայտություն կարող է խոչընդոտել գործընթացին:
«Մենք շատ լարված փուլ ենք մուտք գործել, և աշխատանքը մեկ վայրկայան անգամ չի դադարեցվում: Ամենակարևորն այն է, որ բոլոր մասնակիցները հաստատում են հետագայում ևս աշխատելու ցանկությունը մինչև արդյունքի հասնելը»: », - հայտարարել է դիվանագետը: