Թուրքիայի հարավ-արևելքում բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ սիրիացի փախստականների
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում բողոքի ակցիա է տեղի ունեցել: Ակցիան ուղղված է ընդդեմ երկրում հաստատված սիրիացի փախստականների: Ակցիային մասնակցել է ավելի քան 100 մարդ։
Ոստիկանները նրանց թույլ չեն տվել մոտենալ փախստականների ճամբարներին։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել։ Կան ձերբակալվածեր։
Բողոքի ակցիան կրել է «Ո՛չ սիրիացի փախստականներին Թուրքիայում» խորագիրը։ Սիրիայում 2011թ.-ից սկսված հակամարտության պատճառով ավելի քան 4.2 մլն մարդ փախստական է դարձել, նրանցից 2.3 մլն-ը ապաստանել են Սիրիայի հարևան երկրներում՝ այդ թվում՝ Թուրքիայում։ Այս մասին հաղորդում է Itar-Tass-ը: