Ֆրանսուա Օլանդին այդպես էլ չի հաջողվում կազմակերպել եռակողմ հանդիպումը. Ջոն Հեֆերն
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կազմակերպելու՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկության շուրջ դեռևս համաձայնության հասնել չի հաջողվում։ Այս մասին երեկ «ՀԺ»-ին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը։
Սարգսյան-Ալիև այս հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարևորում են հատկապես վերջին շրջանում հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտման և սահմանին աճող լարվածության ֆոնին։
Իլհամ Ալիևը, սակայն, տևական ժամանակ է մերժում է հանդիման առաջարկը։ Փոխարենն Ադրբեջանից ինտենսիվ կրակ են բացում Հայաստանի սահմանային գյուղերի ուղղությամբ և դիվերսանտներ ուղարկում ԼՂՀ»։
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: