Ֆեյսբուքում հակակառավարական պրոպագանդայի համար 8 իրանցի դատապարտվել է
ֆեյսբուք սոցիալական կայքում հրապարակումների համար ութ իրանցի 11-21 տարվա ազատազրկման են ենթարկվել: Ընդհանուր առմամբ նրանց ազատազրկման տարիները կազմել են 127 տարի: Դատավորի կարծիքով հրապարակումները հակակառավարական բնույթ են կրել և ուղղված են եղել «ազգային անվտանգության դեմ»: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հեղափոխական դատարանը ութ անձի ընդհանուր առմամբ 127 տարվա ազատազրկման է դատապարտել ֆեյսբուք սոցիալական կայքում «հակակառավարական պրոպագանդայի» համար, որը սպառնացել է երկրի անվտանգությանը:
Դատապարտվածներից յուրաքանչյուրը բանտում կանցկացնի 11-21 տարի «ազգային անվտանգությանն ուղղված կանխամտածված գործողությունների» , հակակառավարական արտահայտությունների, ինչպես նաև «Իրանի սրբերին և առաջնորդներին վիրավորելու» համար: