Տեղի է ունեցել Ոսկե Ծիրան փառատոնի բացման պաշտոնական արարողությունը
Վատ չի, որ մեր երկրում փառատոններ են կազմակերպվում, բայց այն, որ բավականին մեծ գումարների հետ կապ ունի այդ փառատոնը դա մեզ համար բավականին ճոխություն է, դա կարելի է շատ նեղ ու քիչ միջոցներով կազմակերպել, փոխարենը օգնել նրանց, ովքեր նույնիսկ տուն չունեն, ապրում են գոմերում...
Ես միշտ ասել եմ փոքրիկ երկրների համար մեծ փառատոնը բավականին մեծ գումարների հետ կապ ունի և մենք թույլ ենք տալիս մեր աղքատ երկրում ճոխություններ... բայց այսօր չեմ ուզում խոսել վերընշված խնդիրների մասին...
Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Ոսկե Ծիրան փառատոնի բացման պաշտոնական արարողությունը: Ոսկե ծիրան-ը այս տարի նվիրվում է Փարաջանովի 90-ամյակին, ինչը որ հնարավորություն կտա հանդիսատեսին մեկ անգամ ևս վայելել Փարաջանովի արվեստը:
Իր փայլուն ելույթով հայազգի աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը ցնցեց դահլիճը, համոզված եմ, ներկա գտնվողներից շատերը չէին հասկանում, չէին ճանաչում աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանին, բայց ինձ համար ևս մեկ առիթ էր, որպեսզի վայելեմ Հասմիկ Պապյան մեծությանը...
Մրցութային և արտամրցութային հարուստ ծրագրերով Ոսկե ծիրան-ը Երևանի հանդիսականի համար կցուցադրի շուրջ 300 ֆիլմ աշխարհի 49 երկրներից: Տեղի կունենան կարևորագույն կինոփառատոների հաղթող ֆիլմերի երևանյան պրեմիերաները:
Արթուր Հայրապետյան,ֆեյսբուք: