Իրանի կառավարությունը 4 միլիարդ դոլար կներդնի «Հարավային Պարս» գազի հանքավայրի զարգացման մեջ
Իրանի կառավարությունը 4 միլիարդ դոլար կներդնի «Հարավային Պարս» գազի հանքավայրի զարգացման մեջ:
Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բաքեր Նոուբահտը նշել է, որ այդ նպատակն իրականացնելու համար կառավարությունը հավանության է արժանացրել երկրի հարավում Հարավային Պարս գազային նախագծի զարգացման 4-միլիարդանոց բյուջեն և ևս այդքան գումար երեք էլեկտրակայանների կառուցման համար տրամադրելու առաջարկը:
Գազի հանքավայրի զարգացման նախագծի իրանական հատվածը պայմանականորեն բաժանվել է 28 փուլի: Այդ որոշումը կայացվել է կառավարության նիստի ժամանակ, որի ընթացքում նշվել է ռեցեսիայի վիճակից երկրի տնտեսությունը շուտափույթ դուրս բերելու անհրաժեշտության մասին: Միայն 2014 թվականին այդ հանքավայրում գազի արդյունահանումը կկազմի 100 միլիոն խորանարդ մետր: