Radiohead-ը սեպտեմբերին կսկսի նոր ալբոմի ձայնագրությունները
Radiohead-ի կիթառահար Ջոնի Գրինվուդը խոստացել է, որ 2014 թվականի սեպտեմբերին խումբը կսկսի նոր ալբոմի «հում» նյութերի մշակումը , իսկ ապա նաև երգերի լիարժեք ձայնագրմանը: Այս մասին հաղորդում է NME-ն:
«Մենք պատրաստվում ենք սկսել սեպտեմբերին, կսկսենք նվագել, ձորձեր անել, ձայնագրվել. հետո կտեսնենք, թե այդ ամենից ինչ կստացվի», - ասել է Ջոնի Գրինվուդը:
Անցյալ տարի համանման հայտարարություն արել էր նաև Քոլին Գրինվուդը, սակայն 2013-ին նոր ալբոմի վրա աշխատանքները այդպես էլ տեղի չունեցան, սակայն խմբի երկրպագուները չեն հուսահատվում և Գրինվուդ կրտսերի խոստումը ևս մեկ առիթ էր ուրախանալու և համացանցում իսկական տոն սկսելու համար: