Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդ է տուժել
Թուրքիայի Զեյթինբուրու շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն չորս մարդ է տուժել: Տեղական հեռուստաընկերությունների փոխանցմամբ՝ տուժածների թվում մեկ հղի կին է, մահացածներ չկան: Գրում է Russian.rt.com-ը:
ИТАР-ТАСС գործակալության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել բնակելի շենքի առաջին հարկում գտնվող փաթեթավորման արտադրամասում:
Համարվում է, որ պայթյունի պատճառ է հանդիսացել կենցաղային գազի բալոնը կամ տարածքում գազի արտահոսքը:
Շենքը մասնակիորեն փլվել է և այլևս պիտանի չէ բնակվելու համար: