Հնարավոր չէ մարդը լինի անբարո, ընչաքաղց, խաղամոլ, բայց լինի Ազգային Գազափարի կրող կամ քարոզիչ
Հնարավոր չէ մարդը լինի անբարո, ընչաքաղց, խաղամոլ, բայց լինի Ազգային Գազափարի կրող կամ քարոզիչ: Հնարավոր չէ օրական յոթ անգամ վերև ու ներքև թքել, պոկել իր եղբայրների, ազգակիցների շապիկը, նրանց բարեգործության անվան տակ ողորմություն շպրտել, ապա քարե եկեղեցի կառուցել և իրեն համարել Ազգային գործիչ ու այստեղ-այնտեղ ճամարտակել իրեն հասու և անհասու Ազգային թեմաներից: Ազգային Մտածողությամբ օժտված անհատները ունեն անբասիր կեցվածք, հստակ միտք, նույնիսկ ազնիվ արտաքին:
Նրանք իրենց ներկայությամբ կազդուրում են շրջապատը,ոգևորում են մարդկանց և անգամ փոքրիկ, բարի գործերի մղում նրանց: Այսպիսով Ազգային Մտածողությամբ օժտված են տվյալ Ազգին գենետիկ որակներով կապված այն անձինք, որոնց մեջ ուժեղ է գենետիկ հիշողությունը, գենային որակներից բխող արժեհամակարգի զգացողությունը և դրանցից բխող դրսևորումները: Դրանք են Հայրենիքի, Տոհմի, Ընտանիքի, Արյան, Լեզվի զգացողությունները:
Վերջիններս իրենց դրսևորումն են գտնում այդ մարդկանց անձնական Բարոյական բարձր հատկանիշների, խորը Հավատքի, սեփական Պատության իմացության ու գիտակցման, սեփական Մշակույթի ընկալման ու ներկայացման և կրթական բարձր մակարդակի տիրապետման ձևով: Իսկ կիրթ մարդ , ոչ թե նա է, ով տիրապետում է համակարգչին և օտար լեզուների, այլ նա, ով իր մեջ կրում է այն Ազգի որակական արժեքները, որի զավակն է:
Միայն նման մարդկանց շնորհիվ է հնարավոր ազգային ինքնագիտակցության դրսևորում, ազգային զարթոնք և վերելք:
Լևոն Բոշյան. ֆեյսբուք