«Հարի Փոթերում» նկարահանված դերասանին մահացած են գտել ԱՄՆ-ի Մահվան հովտում (լուսանկար)
Բրիտանացի դերասան Դեյվ Լեջենոնին, ով խաղացել է «Հարի Փոթերի» մասին պատմող ֆիլմում՝ մահացած են հայտնաբերել Կալիֆորնիայի Մահվան հովտում: Այս մասին հայտնում է TMZ-ը:
50-ամյա դերասանի մարմինը հայտնաբերել էին զբոսաշրջիկները: Ոստիկանության տվյալներով նա մահացել էր 3-4 օր առաջ և մահվան պատճառ կարող էր լինել շոգը, քանի որ Մահվան հովտում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 50 աստիճանի:
Նշենք, որ դերասանը ուներ 20-ամյա մեկ դուստր: