Էրդողանը խոստացել է սահմանադրությունում կատարել փոփոխություններ նախագահ ընտրվելու դեպքում
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է սահմանադրությունում կատարել փոփոխություններ,եթե ընտրվի նախագահ: Գրում է Agence France-Presse-ը:
«Նոր իրավիճակը կանխատեսում է նոր ապագա:Նախագահ ընտրվելուց հետո սահմանադրությունում փոփոխություն կատարելը կլինի իմ առաջին գործը», -ասել է Էրդողանը Ստամբուլում հանրահավաքի ժամանակ:
Թուրքիայում նախագահական ընտրությունները կկայանան 2014թ.-ի օգոստոսի 10-ին: Եթե կարիք լինի երկրորդ փուլի,այն տեղի կունենա օգոստոսի 24-ին: