Էրդողանը մեղադրել է Իսրայելին Պաղեստինում կեղծ քաղաքականություն վարելու համար
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է,որ Իսրայելի վարած քաղաքականությունը Պաղեստինում պարզապես կեղծ է: Գրում է Agence France-Presse-ը:
«Իսրայելում կյանքը հիմնված է կեղծիքի վրա:Նրանք ազնիվ չեն...Մենք չենք կարող ընդունել նրանց դաժան գործողությունները», - ասել է Էրդողանը Ստամբուլում հանրահավաքի ժամանակ:
Նրա խոսքով,ավելի քան 100 պաղեստինցի սպանվել են,այն դեպքում,երբ իսրայելական կողմը կորուստներ չի կրում:
Ավելի վաղ հաղորդվել էր,որ իսրայելական բանակը Գազայի հատվածում վերջին մի քանի օրում սպանել է 100 պաղեստինցու,ավելի քան 670 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: