Ջութակահարուհի Վանեսսա Մեյը Սոչի 2014թ օլիմպիական խաղերին հայտնվել է խաբեությամբ
Ջութակահարուհի Վանեսսա Մեյը «Սոչի 2014թ» օլիմպիական խաղերին հայտնվել է խաբեությամբ:
Սլովենիայի դահուկային սպորտի ասոցիացիան հայտարարել է, որ գտնվել են փաստեր, որոնք ապացուցում են աշխարհահռչակ ջութակահարուհու ցույց տված կեղծ արդյունքները, որը պատվիրել է թայվանական մի ընկերություն:
Մեղավոր են ճանաչվել 4 սլովենացի պաշտոնյաներ` միջոցառման կազմակերպիչ Բորուտ Ծխրոբատը, գլխավոր դատավոր Վլադիմիր Մակուցը, Մատյաժ Գոլտեցն ու Տուգո Մարինչեկը: Մեղավորները դատապարտվել են 4 տարի ազատազրկման:
Հիշեցնենք, որ բոլորիս հայտնի ջութակահարուհի Վանեսսա Մեյը հանդես եկել «Սոչի 2014» ձմեռային օլիմպիադային Թայլանդի կազմում, սակայն նա փոխել էր ազգանունը և իրեն կնքել հոր ազգանունով՝ Բանակորն:
Մրցումներում նա աչքի չի ընկել իր ցուցանիշներով, զբաղեցրել է ընդամենը վերջին ՝ 67-րդ հորիզոնականը:Այս մասին հաղորդում է tvzvezda.ru-ն: