Ադրբեջանական դիվերսիոն խմբի գերեվարված անդամի եղբայրը խոսել է (լուսանկարներ)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի նկատմամբ դիվերսիոն ոտնձգություն կատարելու ժամանակ գերեվարված ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ Շահբազ Ջալալ օղլու Գուլիևի եղբայրը՝ Իլհամ Գուլիևը հարցազրույց է տվել ադրբեջանական Teleqraf.com և haqqin.az լրատվական կայքերին:
Մասնավորապես Teleqraf.com-ին Իլհամ Գուլիևը հայտնել է, որ եղբայրն ամուսնացած է, ունի մեկ դուստր. «Մենք տեղյակ չէինք նրա գերի ընկնելու մասին»,-հայտնել է Իլհամ Գուլիևը:
Իսկ haqqin.az կայքին նա հայտնել է, որ իր եղբայրը նախկինում ևս հաճախ է այցելել գրավյալ Քելբաջարը:
Նշենք, որ haqqin.az կայքը ԼՂՀ ՊԲ-ի կողմից գերի վերցված ադրբեջանցի դիվերսանտին ներկայացնում է մեկ որպես հովիվ, մեկ որպես «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ։
Տեղական ժամանակով 15:04-ին նրանք Գուլիևին ներկայացնում են, որպես հովիվ, իսկ 15:59-ին, որպես «Կամազի» վարորդ։
Հ.Գ. Փաստորեն ադրբեջանցիները այդպես էլ չկարողացան որոշել, թե իրենց չստացված դիվերսանտը ինչ մասնագիտություն ունի և, երևի թե չի բացառվի նաև այն, որ իրենց ստորացուցիչ քայլից մնացած անպատվաբեր հետևանքից ազատվելու համար հրաժարվեն նաև իրենց քաղաքացուց և նրան թողնեն բախտի քմահաճույքին: Սակայն փաստերը կմնան անհերքելի,քանի որ միայն ադրբեջանական կողմը կարող էր նման մանկապարտեզային խաղ խաղալ: