Թուրքիայի նախագահը կոչ է արել Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունները «Գազայի հատվածում»
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կոչ է արել Իսրայելի իշխանություններին դադարեցնել պաղեստինյան տարածքների ռմբակոծումը և թույլ չտալ վերգետնյա գործողություններ: Գրում է Russian.rt.com-ը:
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Գյուլը հայտարարել է. «Գազայի հատվածի» օդային ռմբակոծությունը պետք է դադարեցնել, ոչ մի դեպքում չի կարելի թույլատրել վերգետնյա գործողությունների անցկացումը: Անհրաժեշտ է, որպեսզի կողմերը վերադառնան 2012թ. հրադադարի պահպանմանը և կամք դրսևորեն բանակցություններին վերադառնալու, որոնք պաղեստինցիներին կվերադարձնեն իրենց օրինական իրավունքները»: