Ուկրաինացի զինյալները կտրել են ադրբեջանցու սեռական օրգանները, իսկ վերջում՝ սպանել են նրան
Դոնեցկի և Լուգանսկի տարածաշրջանների մոտակայքում գտնվող “Снежное” քաղաքում զինյալները պատանդ են վերցրել Ադրբեջանի քաղաքացու՝ 1983 թ ծնված Ազեր Մանսուրովին: Այս մասին հայտնում է haqqin.az լրատվական կայքը:
Փոխանցվում է, որ նրան կտտանքների են ենթարկել՝ կտրել են նրա մարմնի մասերը այդ թվում նաև սեռական օրգանները, որից հետո նա մահացել է:
Նշվում է, որ Ազերի մարմինը զինյալները հանձնել են Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան և ադրբեջանցի գործարարների միջամտությամբ: Հայտնի է, որ նրան արդեն հուղարկավորել են Թովրուզում: