Անջելինա Ջոլին դատական հայց է ներկայացնում ընդդեմ The Daily Mail պարբերականի
Անջելինա Ջոլին դատի կտա բրիտանական The Daily Mail պարբերականին՝ իբրև թմրադեղերի դիլերի կողմից տրամադրած տեսանյութը հրապարակելու համար: Գրում է Russian.rt.com-ը:
Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին դատական գործ է հարուցել ընդդեմ The Daily Mail պարբերականի՝ իր մասնակցությամբ տեսանյութը հրապարակելու համար:
The Sunday Times պարբերականի փոխանցմամբ՝ տեսանյութը նկարահանվել է 90 ական թթ, երբ դերասանուհին կախվածություն է ունեցել հերոինից:
The Daily Mail պարբերականի տվյալներով՝ տեսանյութը նկարահանվել է Մանհեթենում՝ Ջոլիի սենյակում, որի հեղինակը դերասանուհուն թմրադեղեր ապահովող դիլեր Ֆրանկլին Մեյերն է: Նա նկարահանել է դերասանուհու հոր հետ ունեցած հեռախոսազանգը: Դիլերը պարբերականին հայտնել է, որ այդ պահին նա Ջոլիին շաբաթվա համար նախատեսված կոկայինի և հերոինի պաշարներ է մատակարարել:
.