Ադրբեջանում դաժանաբար սպանել են մարմնավաճառուհու
Գյանջայում դաժանաբար սպանել են մարմնավաճառուհու: Այս մասին հայտնում է Lent.az-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Փոխանցվում է, որ Վալիևա Ֆիրուզա Մամեդ Գիզիին դաժան ծեծի են ենաթարկել իր հարևանները, որի հետևանքով էլ կինը մահացել էր:
Համաձայն տեղեկության կնոջը շատերը ճանաչել են «Ֆայա» մականվամբ: Նշվում է, որ հարևանները բազմիցս նրան զգուշացրել էին, որ հրաժարվի այդ կյանքից, սակայն նա ոչ միայն չէր հրաժարվել, այլև, ըստ տեղեկությունների՝ նաև իր այդ գործունեության մեջ գրավել էր անչափահասների:
Հարուցվել է քրեական գործ: