Էրդողանը շտապում է օգնել Գազային
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է օգնել Գազայի հատվածին: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Համաձայն տեղեկության՝ Թուրքիայի վարչապետը հրահանգել է բժշկական և պարենային օգնություն ցուցաբերել Գազայի հատվածին:
Առաջին հերթին օգնությունը կցուցաբերվի տուժածներին և նրանց, ովքեր ավելի շատ ունեն սննդի և բժշկական պարագաների օգնություն: