Դոնեցկում պատանդ են վերցրել ադրբեջանցի ընտանիքի
Դոնեցկում զինյլաները պատանդ են վերցրել ադրբեջանցի ընտանիքի, որը բաղկացած է 4 մարդուց: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն հղում անելով առևանգվածների հարազատներին:
Հարազատներից մեկը՝ Ուկրաինայի քաղաքացի, գործարար Ռամիզ Գասիմովը հայտնել է, որ զինյալները սկզբում պատանդ էին վերցրել իր հարազատ եղբորը, եղբոր՝ կնոջը, տղային և մյուս եղբոր 18-ամյա որդուն:
«Ուկրաինայի իրավապահների աջակցությամբ մենք կարողացանք ազատել իմ եղբորը և նրա ընտանիքին: Նրանց ծեծի են ենթարկել, իսկ մյուս եղբորս որդին դեռևս գտնվում է զինյալների մոտ: Մենք չգիտենք, թե ինչպես է նա, զինյալները, ոչ մի պահանջ չեն ներկայացնում»,-հայտնել է Ռամիզ Գասիմովը