Ռեժիսոր Գայ Ռիչին 5-րդ զավակն է ունեցել
45-ամյա Գայ Ռիչին 5-րդ անգամն է հայր դարձել: Այս մասին տեղեկացնում է Tatler.ru-ն:
Վերջինս իր կնոջ` 32-ամյա Ջեքի Էյնսլիի հետ համատեղ կյանքում ունի 2 զավակ:
Իսկ ահա Ռիչին փոփ թագուհի Մադոննայի հետ համատեղ կյանքում ունեցել է մեկ որդի, ում անվանակոչել է Ռոքքո: Տղան այժմ 13 տարեկան է:
Զույգը ևս մեկ տղայի՝ Դեյվիդին է որդեգրել, ով այժմ 8 տարեկան է:
Անգլիացի ռեժիսորի 5-րդ զավակի ո՛չ անունը, ո՛չ սեռը, անգամ դեռևս չի հայտարարվել :