Սկարլետ Յոհանսոնը հնարավոր է նկարահանվի Քոեն եղբայրների ֆիլմում
Դերասանուհի Սկարլետ Յոհասոնը հնարավոր է նկարահանվի Իտան և Ջոել Քոեն եղբայրների «Ավե Կեսար» ֆիլմում: Գրում է Variety-ին:
Ինչպես գրում է կայքը` Քոեն եղբայրները բանակցություններ են վարում նաև Ջոն Հիլլի հետ ֆիլմում նկարահանվելու համար: Ջոն Հիլլը հայտնի է «Գայլը Ուոլլ-սթրիթից»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆիլմում նկարահանվելու իրենց համաձայնությունն են տվել նաև Ջոշ Բրոլին և Ջորջ Քլունին: