Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է շփման գծի զորամասեր
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է առաջնագծի հատվածում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի զորամասեր: Այս մասին հայտնում է Trend.az-ը՝ հղում անելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Փոխանցվում է, որ Հասանովը ծանոթացել է առաջնագծում տիրող մթնոլորտի հետ, ռազմական տեխնիկայի վիճակի, զինծառայողների բարոյահոգեբանական պատրաստվածության աստիճանի, զորամասերում սոցիալ-կենցաղային իրավիճակի վերաբերյալ:
Դրանից հետո նախարարը հանդիպել է այն զինծառայողների հետ, որոնք գտնվում են մարտական դիրքերում և նրանց, որպես խրախուսանք հանձնել ժամացույցներ: