Ադրբեջանում ավտովթարի հետևանքով վիրավորվել են զինծառայողներ
Ադրբեջանում տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով վիրավորվել են Պետական սահմանային ծառայության զինծառայողներ: Այս մասին հայտում է Trend.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությանը:
Փոխանցվում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 9-ին, Ալյաթ-Աստարա ավտոճանապարհի 164 կմ վրա: Նշվում է, որ "Mitsubishi Pajero"-ի վարորդ՝ ենթասպա Գահրամանով Ալլահվերդի Վիդադի օղլին և լեյտենանտ Գուսեյնով Մալիք Էլշադ օղլին ՃՏՊ-ի հետևանքով ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փաստի առիթով տարվում է հետաքննություն: