Աֆղանստանում, Պակիստանում, Իրաքում և Սիրիայում կռվում է 400-450 ադրբեջանցի վարձկան. Արիֆ Յունուս
Ադրբեջանում չնայած հանդուրժողականության հայտարարություններին` իրականում այլ իրավիճակ է: Այս մասին ինչպես հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ «Объектив ТВ» տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսը:
«Հանդուրժողականություն նշանակում է հանդուրժողականություն` գաղափարների, լեզուների, մշակույթների, կրոնների, մարդկանց կամ ազգերի նկատմամբ: Սակայն Ադրբեջանում չկա այդպիսի մթնոլորտ»,-հայտարարել է Յունուսը:
Յունուսի տվյալներով` Աֆղանստանում, Պակիստանում, Իրաքում և Սիրիայում կռվում է 400-450 ադրբեջանցի վարձկան, որոնք կվերադառնան ռազմական մտածողությամբ, արմատական կրոնական հայացքներով: Նրանց ազդեցությունը շրջապատի վրա կարող է բացասական հետևանքներ ունենալ: