Մովսես գյուղի բնակիչների համար սովորական են դարձել կրակոցները
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ՝ մանրամասներ պարզելու համար երեկ գիշերը Տավուշի մարզի Մովսես գյուղում ադրբեջանական կողմից հնչած կրակոցների մասին:
Արծրուն Հովհաննիսյանի մեկնաբանմամբ՝ մի քանի կրակոց է հնչել, սակայն տուժածներ և զոհեր, բարեբախտաբար, չեն գրանցվել:
-Բնակիչներին գյուղից չեն արտահանել, արդեն սովորական դարձած կրակոցներ են եղել,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Խոսնակը ցավով նշեց, որ գյուղի բնակիչներ համար արդեն սովորական են դարձել նման դեպքերը: