Բաքվում տղամարդը նետվել է գնացքի տակ
Բաքվի «Элмляр Академиясы» մետրոյի կայարանում տեղի է ունեցել ինքնասպանության փորձ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Համաձայն տեղեկության` միջին տարիքի տղամադը նետվել է գնացքի տակ: Միայն կայարանի աշխատակազմի արագ կողնորոշվելու շնորհիվ նրանց հաջողվել է ժամանակին կանգնեցնել գնացքը:
Երբ տղամարդուն տեղափոխում էին հիվանդանոց, նա հայտնել էր, որ ցանկացել էր դիմել ինքնասպանության՝ պարտքերի պատճառով: