Հայուհու սիրավեպը
Թուրքերեն «Հերոսի տխուր սերը» գրքի հեղինակ Նեհիր Ռոգենդորֆ Էյուբօղլուն անդրադարձել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի և հայուհու ենթադրյալ սիրո պատմությանը:
Հեղինակը ասել է, որ ինքն անձամբ է ճանաչել վեպի հերոսուհուն` հայուհի Հերմինեին, որն էլ հենց 17 տարի առաջ իրեն պատմել է այս պատմությունը, մի երեկույթի ժամանակ նա հանդիպել է Քեմալ Աթաթուրքի հետ, որտեղ վերջինիս առաջին հայացքից հրապուրվել է Հերմինեով և նրան հրավիրել իր նստավայր' Դոլմաբահչե: Ըստ հեղինակի` Հերմինեն նույնպես անտարբեր չի եղել, և նրանք սկսել են պարբերաբար հանդիպել:
Հեղինակը պատմում է, որ նրանց բաժանման պատճառը եղել է այն, որ հերթական անգամ, երբ Աթաթուրքը Հերմինեին հրավիրել է պալատ, վարչապետ Իսմեթ Ինոնյուն այս անգամ խոչընդոտել է աղջկա գալուն: Եվ դրանից հետո Հերմինեին այլևս երբեք հնրավորություն չի տրվել հանդիպել Աթաթուրքին:
Ու թեև հեղինակը պնդում է, որ գրքում ներկայացվածը համապատասխանում է իրականությանը, սակայն ապացույցներ չունի, ուստի՝ վերոհիշյալ պատմությունը չի կարելի ընդունել որպես բացարձակ իրականություն: